Search
Close this search box.

ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ուժերի դիստանցավորման համար

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հերթական սրման կապակցությամբ։

«Ես խորապես մտահոգված եմ սահմանին նոր միջադեպերի եւ զոհերի մասին հաղորդագրություններով: Կողմերի համար կարեւոր է դեէսկալացիան եւ առկա մեխանիզմների լիարժեք օգտագործումը, մասնավորապես` երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ թեժ գծի, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին»,- գրել է նա Twitter-ում։
Նրա խոսքով` ԵՄ-ն պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ ուժերի դիստանցավորման համար եւ հաստատում է իր պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին։