Search
Close this search box.

Մինչ այս պահը ոչ ՊՆ-ն, ոչ ՀՀ վարչապետ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ նախագահ Սարգսյանը սահմանային լարվածության հետ կապված ծպտուն չեն հանել

Ընդգծենք, որ մինչ այս պահը ոչ ՊՆ-ն, ոչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գոնե ֆեյսբուքյան ստատուսի տեսքով չեն դատապարտել տեղի ունեցածը։ Կառավարության մնացած անդամներն էլ ծպտուն չեն հանել, ԱԺ-ի ՔՊ-ականներն էլ․ կարծես ոչինչ չի կատարվել, կամ կատարվածը օրինաչափ է, հարկ չկա դրան որևէ ձևով անդրադառնալ։

Դե ի՞նչ է եղել՝ սահմանային հերթական լարվածությունն է, ցավոք, դարձյալ մահվան ելքերով, բայց սա հո չե՞ս կարող համեմատել Փաշինյանին թթու խոսք ասելու հետ։ Այ, եթե մեկը հանդգներ Փաշինյան ազգանվան կողքին դավաճան կամ կապիտուլյանտ մակդիրները դնել, ապա արձագանքը համարժեք հուժկու կլիներ։

Իսկ հիմա մեզ մնում է ցավակցել սպանված զինվորների հարազատներին, ընկերներին, առհասարակ մեզ բոլորիս։ Ցավակցել՝ սթափ գիտակցելով, որ կորցնում ենք լավագույն երիտասարդներին, որ անիշխանության այս մթնոլորտը մեզ էլ առաջվա պես չի դաղում, որ մենք համակերպվել ենք, որ այս է Հայաստանի ժողովրդի ընտրությունը։ Պետք է գործելուց առաջ առերեսվել իրականությանը, որքան էլ այն ցավոտ լինի։

Լրագրող Գոհար Վեզիրյանի էջից