Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 289 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 346513 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2620189 վերջին մեկ օրում` 6134 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3789 պացիենտ: Մեկ օրում աճել է 200-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 333200 անձ` վերջին մեկ օրում 83 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8010 է: