Search
Close this search box.

Ադրբեջանական ստորաբաժանումների սադրանքից հետո կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայողի դի. ՊՆ

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով:

ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր երկու զոհի և երկու վիրավորի մասին: