Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը

ՀՀ վարչապետի որոշմամբ, Հայկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայկ Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: 

Նշենք, որ մինչ այս, Հայկ Մկրտչյանը ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր:
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը շնորհավորում է  նորանշանակ փոխմարզպետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանքային գործունեություն: