Search
Close this search box.

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն այսուհետ կղեկավարի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Ստեփանակերտի իր աղբյուրները։
Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում, գործերի ընդունման — փոխանցման ընթացակարգն արդեն սկսվել է:

Նշենք, որ գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Ներկայում Անդրեյ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։
Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը նախորդ տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։