Search
Close this search box.

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նետում Թուրքիայի գիրկը

Լրագրող Ոսկան Սարգսյանըֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նետում Թուրքիայի գիրկը

4 օրից՝ հունվարի 14-ին դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող Ռուբեն Ռուբինյանը, որպես Թուրքիայի հետ Հայաստանի բանագնաց Մոսկվայում կհանդիպի Թուրքիայի ներկայացուցիչ , փորձառու դիվանագետ Քըլչի հետ, ոնց որ սրբխեչի միամիտ ուլը բանակցի անտառի գիշատիչ օխտնագելի հետ։ Ի՞նչ է ակնկալում Նիկոլ Փաշինյանն այդ բանակցություններում տնտեսապես թուլացած, արտաքին պարտքի տակ կռացած, պանթյուրքական ծրագրերում ձախողված էրդողանական Թուրքիայից, Հայաստանի հետ ճանապահների բացո՞ւմ։

Հայաստանը պատերազմում պարտված, կիսածնկած վիճակում է, Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների բացման դեպքում ի՞նչ զիջումներ է անելու այդ երկրին, որը իր շահերն առաջ մղելուց զատ Ադրբեջանի շահերն է պաշտպանում։ Հաշվարկե՞լ են , թե Թուրքիայի հետ ճանապահների բացման դեպքում, երբ թուրքական էժան ապրանքները, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքը հեղեղի փոքրիկ Հայաստանը, Հայաստանի օգո՞ւտն է շատ լինելու, թե՝ վնասը, Հայաստանը ի՞նչ ապրանքներ է արտահանելու Թուրքիա կամ՝ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա։

Նախկինում իր կեցավայրի զուգարանից, գիլասի ծառից ուղիղ եթերներ մտած Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ եթերում Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին չի հայտնում Թուրքիայի հետ բանակցելու օրակարգը։ Մութ գործերից, նամանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած մութ գործերից Հայաստանին եւ հայ ազգին լավ բաներ չեն սպասվում։