Search
Close this search box.

ՀԱՊԿ-ից կգան ու կգյուլլեն ընդվզողներին․ Հայաստանի հույսը շատ ցավոտ է լինելու

Հայաստանի ԱԽՔ-ը հոյս ունի իշխանության մնալ օտար սվիններին նստած, ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը ու շարունակում․

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար(ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում անդրադառնալով քննադատությանը, որ ՀԱՊԿ-ը ժամանակին չօգնեց Հայաստանին, ինչո՞ւ է Հայաստանն այժմ արձագանքում,ասել է․ «Մենք ոչ թե նեղացած երիտասարդի պես պետք է ասենք՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի: Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա ամապատասխան օգնություն»:

Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ զանգվածային ընդվզման դեպքում իրենք օգնության կկանչեն ՀԱՊԿ-ի՝ Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զորքերին, որոնք կգյուլլեն ընդվզողներին, իրենք էլ կնստեն օտար սվինների վրա, չհասկանալով, որ սվինների վրա նստելը շատ ցավոտ է լինելու։