Search
Close this search box.

Հռոմի պապն աղոթում է Ղազախստանի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ մեծ ցավով է իմացել Ղազախստանում ցույցերի ժամանակ սպանվածների մասին, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեծ ցավով տեղեկացա Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհերի մասին։ Ես աղոթում եմ նրանց եւ նրանց մերձավորների համար:

Հուսով եմ, որ երկխոսության, արդարության եւ ընդհանուր բարօրության որոնման միջոցով հնարավորինս շուտ սոցիալական ներդաշնակություն ձեռք կբերվի»,- ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ: