Search
Close this search box.

Ռուսաստանում ապրող ջավախահայերը նամակով դիմում են Փաշինյանին

Armlife.am կայքը նամակ է ստացել ՌԴ-ում բնակվող ջավախահայերից՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին․ ներկայացնում ենք այն ստորև․

Հարգելի հայրենակիցներ.

Վերջին ժամանակաշրջանում մեր ժողովրդի մոտ տեղի ունեցավ մեծ փոփոխություններ, որը վերաբերվում է մեզ բոլորիս, անկախ մեր գտնվելու վայրից:

Այն պայմաններում երբ իրադարձությունները շարունակական բնույթ են կրում, հայ համայնքը չի կարող անտարբեր լինել, քանի որ այդ բոլոր խնդիրները հուզում է նաեւ Սփյուռքին:

Հատուկ ներկայացուցիչների կողմից կազմակերպված կայանալիք հանդիպմանը, որտեղ քննարկվելու է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը՝ Համահայկական կազմակերպությունը, որը հանդիսանում է զգալի մասը հայության, որի կազմում մտնում են Հայաստանի Հանրապետությունը, Արցախը եւ Սփյուռքը:

Պահանջում են ՀՀ վարչապետից եւ կառավարությունից չընդունել միանձնյա կամ կոլեգիալ որոշումներ, կապված հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, որի ենթատեքստը կայանում է՝ թուրքական կողմի հետ այսպես կոչված հարաբերությունների կարգավորումը:

Հաշվի առնենք, որ տվյալ հարցը գտնվում է թե ներկա եւ թե ապագա ղեկավարության ուշադրության ներքո, ինչպես նաեւ այս համահայկական հարցը հուզում է ամբողջ աշխարհի հայությանը:

Մեր կարծիքով Սփյուռքը պետք է ընտրի եւ պահանջի միանձնյա որոշում հայերի ցեղասպանության հարցով, որպեսզի ցույց տա Հայաստանի ներկա քաղաքական ուժերին, չսահմանափակվելով սրանով.

Հայաստանի Հանրապետությունում պետք է դատապարտվեն եւ պատժվեն հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում չընդունելու համար, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի պատմական փաստերը կեղծելու համար, որը ցավոք գոյություն ունի:

Կապված այս հարցի շուրջ ակնկալում ենք հայկական համայնքում քննարկումներ, որի արդյունքը Սփյոււռքի կողմից կներկայացվի:

Քննարկումների վերջնական արդյունքները ակնկալում ենք ներկայացնել համահայկական ժողովներում, Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:

Խնդրում ենք Սփյուռքի հայկական համայնքի ղեկավարությանը աջակցել եւ հայտնել կարծիք: