Search
Close this search box.

Հայաստանում մինչեւ 2 տարեկան երկու երեխայի մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել

2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 332 նոր դեպք, իսկ 2020 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 285 դեպք։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2021-ի հոկտերմերին հայտնաբերված վարակակիրներից 10-ը կանայք են, իսկ 2-ը՝ 0-2 տարեկան երեխաներ։

Նշենք, որ Հայաստանը համարվում է այն փոքրաթիվ երկրներից մեկը, որտեղ հաջողվել է էլիմիացնել՝ վերացնել ՄԻԱՎ-ի փոխանցումը մորից երեխային։

Նշենք նաեւ, որ 2020 թվականին եւս Հայաստանում մինչեւ 5 տարեկան 7 երեխաների մոտ ՄԻԱՎ վարակ էր հայտնաբերվել։ Բոլոր 7 դեպքերում վարակի փոխացնումը մորից երեխային տեղի է ունեցել 2015-ից մինչեւ 2019 թվականը, երբ Հայաստանն արդեն հայտ էր ներկայացրել՝ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման էլիմինացիային հասած երկիր ճանաչվելու համար։