Search
Close this search box.

Գեղարքունիքի մարզում խոլերայի վտանգ կա՞. ինչու է հանձնաժողով ստեղծվել

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունվարի 4-ին որոշում է ստորագրել, ըստ որի Գեղարքունիքի մարզում խոլերա հիվանդության կանխարգելման հարցերով արտակարգ սանիտարահամաճարակային հանձնաժողով է ստեղծվել։

«Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում խոլերա հիվանդության կանխարգելման հարցերով արտակարգ սանիտարահամաճարակային հանձնաժողով», – մասնավորապես նշված է որոշման մեջ։

ArmLur.am-ը որոշման շուրջ զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, պարզելու համար, թե երբ է հայտնաբերվել խոլերա հիվանդությունը մարզում և այս պահին ինչ իրավիճակ է, քանի որ որոշումը մտահոգությունների ալիք է բարձրացրել բնակչությն շրջանում։

«Նման բան մարզում գոյուփյուն չունի։ Այդ որոշումը ֆորմալ բնույթ է կրում և ամեն տարի ստեղծվում են նման հանձնաժողովներ, եթե լինեն նման դեպքեր»,-ասաց Կարեն Սարգսյանը։