Search
Close this search box.

Պուտինը զանգել է նաև Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կողմերը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը, որը հանդարտվելու ու կայունանալու միտում է դրսեւորում»,- ասված է հաղորդագրության մեջ։