Search
Close this search box.

Ռումբի հետքերով նախարարության նախկին աշխատակի՞ց է ձերբակալվել

Ինչպես տեղեկացրել էինք լ էինք, սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված:

Այս պահին, դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները շարունակում են աշխատանքները:

Կատարվել է աշխատակցիների տարհանում: Նախարարության գլխավոր մասնագետներից Գոռ Մեհրաբյանը լրագրոնղերի հետ զրույցում նշեց, որ տարհանումը սկսել է ժամը 11:30-ի սահմաններում, նրա խոսքով, աշխատակիցների մոտ խուճապ չի եղել:

Ականատեսների վկայությամբ կա ձերբակալված: Նա եղել է նախարարության նախկին աշխատակից: Պաշտոնական որևէ տեղեկատվություն այս մասին դեռևս չեն հայտնում: