Search
Close this search box.

Հայաստանից զինվորականներ են ուղարկվել Ղազախստան. ՀԱՊԿ

Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում, հայտնում է ՀԱՊԿ-ը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար», — հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Խաղաղապահ ուժերում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։