Search
Close this search box.

Քաղաքական գործիչների արձագանքը՝ Ղազախստանի վերաբերյալ Փաշինյանի որոշման մասին

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը գրում է. Քո սահմանները թշնամուց մաքրել ես, մի հատ էլ ուրիշի տան վեճին ես խառնվում։ Լավ մի հոգի չունես քեզ խորհուրդ տվող, որ ասի, նման ապուշ քայլեր չանես։ Թեև ով քեզ նշանակեց, նա էլ մինչև հիմա թելադրում է։ Պետք է՝ հող կտաս, պետք է՝ մարդ, որոշում, սահման, …

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ «Հայաստանի սուվերեն տարածքից 40-ից 45 քառակուսի կմ տարածք ամիսներ շարունակ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Արագ կամ դանդաղ արձագանքման ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին»:

Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է. Վարչապետ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ շտապ խորհրդակցություններ է սկսում՝ Ղազախստան զորքեր մտցնելու հարցի շուրջ: Հաշվի առեք, որ ռուսական, բելառուսական ու հայկական զինուժի մուտքն այդ երկրում կարող է հանգեցել ռուս եւ ռուսախոս քաղաքացիների, ուստի նաեւ հայերի նկատմամբ, զանգվածային բռնությունների, անգամ կոտորածների: Քայլ անելուց առաջ լավ մտածեք:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. Սա ի՞նչ մղձավանջ է: Հայաստանը զո՞րք է ուղարկելու, որ ժողողրդի ընդվզումը ճնշի: Մտածե՞լ է Ղազախստանում ապրող մեր հայրենակիցների մասին, թե՞ իր համար 89 թվից իշխող հակահայ բռնակալն ավելի սրտամոտ է: Բա ու՞ր կորավ 2008-ի մարտի 1-ի ու 2016 թվի հուլիսի վերսիայի նիկոլը: Եթե այսօր զորք է ուղարկում ղազախների դեմ, չկասկածեք որ վաղը չի վարանի սեփական ժողովրդի դեմ: