Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345255 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2586737 վերջին մեկ օրում` 5164 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3451 պացիենտ: Մեկ օրում ավելացել է 22-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 332304 անձ` վերջին մեկ օրում 103 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7989 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1511 է: