Search
Close this search box.

Գարիկ Սարգսյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները եւ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:

Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որեւէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու համար: