Search
Close this search box.

«Դավիթ Տոնոյանը սպառնում է բացահայտումներ անել պատերազմի մասին, նա կրակի հետ է խաղում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանին պատերազմում պարտության համար մեղավորներ են հարկավոր, որպեսզի իրեն ընտրած քաղաքականապես ոչ հասուն զանգվածին համոզի, թե ինքը թիվ 1 պատասխանատուն էր, սակայն միակ մեղավորը չէր պարտության համար։ Քավության նոխազի դերի համար շատ հարմար է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով պատերազմից առաջ հոխորտում էր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Դավիթ Տոնոյանը բողոքել է , որ իր դեմ հարուցված քրեական գործը սարքովի է եւ ասել, որ դեռեւս առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իր պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների միջոցով, իհարկե, եթե ապահովվի վերջինիս աշխատանքի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը: Դավիթ Տոնոյանը կրակի հետ է խաղում, հաշվի չառնելով իր կալանքի տակ գտնվելը եւ այն, որ Նիկոլ Փաշինյանի համար կարմիր գծեր չկան։