Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Երևանում. 15-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ 16/9 հասցեի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 48-ամյա Էդիկ Ա.-ի վարած UAZ Patriot և Երևանի բնակիչ, 40-ամյա Արտակ Գ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, 15-ամյա Էլեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով UAZ-ը կողաշրջվել է: