Search
Close this search box.

ՖՈՏՈ. Դանակահարություն՝ Էջմիածնում. բժիշկները պայքարում են 18-ամյա տղայի կյանքի համար

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 02։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կետրոնցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները պարզել են նրա ինքնությունը, որը Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Նժդեհ Դ-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան 24 շենքի բակից, որտեղ անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է նրան։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի հատկանիշներով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Ա. Ֆիշյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոշ հանգամանքներ են դեպքի հետ կապված ճշտել և պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, որը Արմավիրի մարզի 18-ամյա բնակիչ է և նրան ու հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ կատարում են անհետաձգելի միջոցառումներ։