Search
Close this search box.

Քաղաքացու փոխարեն կարող է բարեկամը վճարի ՊՇՌ թեստի համար. նախարարը՝ ՍԴ որոշման մասին

7 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու հրամանը իրավաչափ է, համապատասխան սահմանադրությանը եւ շարունակելու է գործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով, սահմանադրական դատարանը ՊՇՌ թեստ հանձնելու մասին հրամանի բոլոր դրույթները ճանաչեց սահմանադրական՝ բացի «իր հաշվին» արտահայտությունից:

««Իր հաշվին» արտահայտությունը դուրս կգա, որովհետեւ չենք կարող սահմանափակել, որ քաղաքացին հենց իր հաշվին թեստավորվի, եւ ոչ թե, օրինակ, բարեկամի, բարերարի կամ որեւէ այլ անձի հաշվին, ով ցանկություն ունի իր փոխարեն վճարել թեստի համար, նման սահմանափակում չենք կարող մտցնել: Քաղաքացու փոխարեն կարող է նրա բարեկամը վճարել թեստի համար», – ասաց նախարարը:

Նրա խոսքով, պետության կողմից կամ գործատուի կողմից «նման ծախս վերցնելու վերաբերյալ որեւէ բան չկա, եւ այն բոլոր ծախսերը, որոնք որ պետական բյուջեի հաշվին չեն իրականացվում, պարզ է, որ իրականացվում են մասնավոր հիմունքներով՝ քաղաքացիների կամ այլ մարդկանց կողմից»: