Search
Close this search box.

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել. Բայդենը օրենք է ստորագրել Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ մի ամբողջ օր շրջանառվեց թեզ, համաձայն որի Բայդենը օրենք է ստորագրել Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Իրականում Բայդենը ստորագրել է Ազգային պաշտպանությանը վերաբերող օրենքը, որի 1302-րդ հոդվածով նախատեսված է, որ գործադիրը պարտավոր է 180 օրվա ընթացքում Կոնգրեսին զեկույց ներկայացնել հայ-ադրբեջանական պատերազմի մասին: 

Միաժամանակ, այս օրենքով ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրերի կատարուման անհրաժեշտությունը և կա «ռազմագերիների վերադարձ» ձևակերպումը: Կոնգրեսին պետք է նաև ներկայացվեն տեղեկություններ, արտաքին ուժերի ներգրավվածության մասին: 

Այսքան բան: Այս օրենքով որևէ պատժամիջոց կամ պատժիչ գործողություն նախատեսված չէ:
Ցավոք 907-րդ բանաձևին վերաբերող դրույթը այդպես էլ մեր լոբբիստները չկարողացան անցկացնել այս օրենքում, քանի որ միայնակ էին թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարում:

Հ.Գ. Մենք այս օրենքը կարող ենք կիրառել քարոզչական տեսանկյունից, եթե իհարկե ունենք թուրքական և ադրբեջանական քարոզչությանը հակակշռելու ցանկություն»: