Search
Close this search box.

Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսություն կբացի

Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին, ասվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:

«Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ նախարարների խորհուրդը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության առաջարկին Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: