Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամանորյա միջոցառում Արցախում՝ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի կողմից

📍Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնություններին աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտում Ամանորին նվիրված միջոցառում էր կազմակերպել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների, վիրավորների և տեղահանված ընտանիքների շուրջ 600 երեխաների համար։

📍Միջոցառման մասնակիցներին տեսակապով ողջունել ու շնորհավորանքի խոսք է հղել «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական-գիտակրթական կենտրոնի տնօրեն Արամայիս Ալբերտի Կամալովը։

📍Արցախցի փոքրիկների համար նախատեսված նվերները հանձնել է ՌԴ Պետական դումայի Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տեղակալ, պատգամավոր Վալերի Միլոնովը («Միացյալ Ռուսաստան» կուսակցություն)։ Միջոցառման շրջանակներում ռուս պատգամավորը կերպարանափոխվել էր Ձմեռ պապիկի։ Մանուկների ու նրանց ծնողների համար կազմակերպվել էր հյուրասիրություն։

📍«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 30-ին տոնական միջոցառում կկազմակերպվի նաև Արցախում ռուսական համայնքի երեխաների համար, որոնց կհանձնվեն նվերներ։

📍Հիմնադրամի նախագահ Արամայիս Ալբերտի Կամալովի ուղերձը կցվում է։

📍«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի հունիսի 22-ին՝ ՌԴ Դաշնային խորհրդի ակտիվ աջակցությամբ։Հիմնադրամի առաքելությունն է զարգացնելու ռուս-հայկական հումանիտար և մշակութային բազմակողմանի կապերն ու խրախուսելու նախաձեռնությունները։Հիմնադրամի նախագահը ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական-գիտակրթական կենտրոնի տնօրեն Արամայիս Ալբերտի Կամալովն է։