Search
Close this search box.

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, որոշեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ։

Նշենք, որ նախորդ դատական նիստում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվել էր Առուշանյանի դեմ ներկայացված մեղադրական ցուցմունքից, որի հիման վրա էլ Առուշանյանը կալանավորվել էր։