Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես. Ռոբերտ Քոչարյան

Պաշտպանության երեք նախարար է փոխվել մեկ տարվա ընթացքում, որոնցից ոչ մեկը պիտանի չէր դրա համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Երկու ԳՇ պետ է փոխվել մեկ տարում: Գործող ԳՇ պետի մասին եւս համառ լուրեր են շրջանառվում, որ փոխեն: «Հայկական ժամանակի» հրապարակմանն են սպասում, թե երբ է դա տեղի ունենալու:

Չի կարելի ՊՆ ղեկավարներին փոխել նասկու պես: Սա այդ համակարգը չի: Բացատրությունը մեկն է: Այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ, որովհետեւ մարտունակ բանակի պարագայում մեր ժողովրդի պահանջը իշխանության նկատմամբ կլինի այլ: Կպահանջեին, որ ճանապարհ չհանձնես, մի շարք այլ հարցեր: Իսկ հիմա մի վիճակ է, երբ սարսափը հնարավոր պատերազմի վերաբերյալ հնարավորություն է տալիս իշխանությանը գնալ քայլերի, որոնց ժողովուրդը այլ պարագայում թույլ չէր տա գնալ: Այս վիճակը իմ տպավորությամբ, ինչ-որ տեղ արհեստականորեն է ստեղծվում»,-ընդգծեց նա: