Search
Close this search box.

Հայաստանում վարակակիրների թիվն ու մահվան դեպքերը նվազել են

Հայաստանում դեկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 481-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 7943 է:

ԱՆցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1498 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9441-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը282 է, ընդհանուր առողջացածներինը՝ 330 593, փաստացի բուժվողներինը՝ 4447 (մեկ օրում նվազել է 181-ով): Մեկ օրում արվել է 5650 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 535 650 թեստ: