Search
Close this search box.

Լավ լուր․ 44-օրյա պատերազմում զոհվածի մայրը որդի է ունեցել. Փոքրիկին զոհված որդու անունով է կոչել

41-ամյա Օվսաննայի կյանքը կարծես փշրվել էր որդու` Հենրիկ Աասատուրյանի զոհվելուց հետո: 44-օրյա պատերազմի մասնակից որդին զոհվել էր հոկտեմբերի 23-ին` ԱԹՍ-ի հարվածից: Հներիկին ընդամենը 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր:

«Ինքը երբեք բանակից դժգոհություն չի ունեցել: Մարտունի 2-ում էր ծառայում, մեզ չէր ասում, որ մարտական գործողությունների է մասնակցել: Հետո իմացանք,որ մոտ մեկ ամիս մասնակցել է մարտական գործողություններին, զոհվել է հոկտեմբերի 23-ին` ԱԹՍ-ի հարվածից»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Օվսաննան:

Ավագ որդու զոհվելուց հետո Օվսանան իր մեջ ուժ է գտել եւ նորից է որդի ունեցել, անունն այս անգամ Հենրի է կնքել. ասում է, որ փոքրիկն օգնում է, որպեսզի չխելագարվեն:

«Մի փոքր լուսավորություն տվեց այս երեխան մեր կյանքին, մեր կյանքը փշրվել էր, փշուր-փշուր էր եղել: Ծնողն առահասարակ սփոփանք չի գտնում երեխայի կորստից հետո, բայց այս երեխայի ծննդով փորձում ենք ապրել, որ չխելագարվենք»,-ասաց նա:

Տիկին Օվսանան ասում է, որ եթե առողջական վիճակը թույլ տա, նորից կցանկանա մայրանալ, որ երեխան իրեն հասակակից քույր կամ եղբայր ունենա:

Բացի փոքրիկ Հենրիից, Օվսաննան նաեւ 20-ամյա դուստր ունի:

Նշենք, որ զոհված տղան ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Նա 2019-ին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Մարտունիում։