Search
Close this search box.

Մարությանի պաշտոնակությունից հետո ազատման դիմում է ներկայացրել քաղաքապետարանի երկու վարչության պետ

Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի երկու վարչության պետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Այս պահի դրությամբ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել երկու վարչության պետ՝ տրանսպորտի վարչության պետը ու շինարարության եւ բարեկարգման վարչության պետը»:

Քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո ավագանու մանդատը վայր է դրել չորս անդամ, իսկ եւս մի քանիսը պատրաստվում են։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց։