Search
Close this search box.

Ադրբեջանի նախագահը կրկին բացահայտ սպառնում է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին բացահայտ սպառնում է Հայաստանին:

«Բաքուն կկանխի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով օկուպացված հայկական Հադրութ քաղաքում զորամասի բացման արարողության ժամանակ։ «Եթե Հայաստանը կրկին փորձի մեզ համար վտանգի աղբյուր լինել, ապա նրանց վերջը կլինի նույնը, ինչ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում», — ասել է Իլհամ Ալիեւը։

«Մենք երբեք չենք կարող սպառնալիք թույլ տալ մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր տարածքային ամբողջականությանը։ Եթե ​ մեզ համար սպառնալիքը ենք տեսնում, նույնիսկ երկրից դուրս, ապա մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Այդ 44 օրվա ընթացքում քանի անգամ փորձեցին մեզ կանգնեցնել, քանի անգամ ճնշում գործադրեցին, սպառնացին։ Սակայն մեզ ոչ ոք չէր կարող կանգնեցնել», — հայտարարել է Ալիեւը։