Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Փարաքարում. Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները փակեցին Երեւան–Էջմիածին ճանապարհը

Փարաքար համայնքի բնակիչները քիչ առաջ փակեցին Զվարթնոց տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին եւ նրա թիմակիցներին թույլ չեն տալիս համայնքապետարանի շենք մտնել։

Նշենք, որ Փարաքար համայնքում, որտեղ այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը, ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը: