Search
Close this search box.

ՌԴ Զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավորն է. Շոյգու

Սիրիայում տեղակայված ռուսական զորախումբն այդ երկրում խաղաղության պահպանման երաշխավորն է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը, չորեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները պայմաններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար՝ օգնելով վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։ Այս պահին ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել»,- ասել է նախարարը ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում։