Search
Close this search box.

Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը ավագանու մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել

Երևանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը դիմում են ներկայացրել ավագանու անդամից իրենց լիազորությունները դադարեցնելու մասին, այս մասին ավագանու արտահերթ նիստի հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Արտահերթ նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը առաջադրելու հարցերը,որը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախաձեռնությանը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։