Search
Close this search box.

Ուղիղ միացում. Երեւանի ավագանու արտահերթ նիստը. Օրակարգում Հայկ Մարությանյանին անվստահություն հայտնելու հարցն է

Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

Նշենք, որ երեկ նախատեսված էր Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց էր, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց նիստը եւ այն չկայացավ:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի պատգամավորներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները: