Search
Close this search box.

«Ցավում եմ, որ Պետրոս Ղազարյանը այդպես էլ մնաց նույն Պետոն». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պետրոս Ղազարյանը հերթական «մտքի փայլատակումով» փորձել է ինձ վրա ցեխ շպրտել՝ ակնհայտ սուտ տարածելով, թե իբր ես վատ եմ արտահայտվել մանկական Եվրատեսիլում հայ երեխայի հաղթելու մասին։

Նախ, ես որևէ տեղ և ոչինչ չեմ խոսել Եվրատեսիլի մասին, իսկ ընդհանրապես, ուրախ եմ, որ միջազգային երգի այդ մրցույթում հայ մասնակիցը հաջողության է հասել։ Այս առումով Պետրոսը հերթական կեղծիքով թույն է փորձում ուղղել իմ դեմ՝ խեղդվելով սեփական թույնի ավելցուկից։
Ինչո՞ւ եք փորձում ինձ ներքաշել այնտեղ, որտեղ ես չկամ։

Մշտապես հարգանքով եմ արտահայտվել կամ լռել եմ այն մարդկանց մասին, ում հետ երբևէ աշխատել եմ, թեկուզ ունեցած լինենք հակասություններ, քանի որ ինձ համար գործընկերությունը և համատեղ անցած ճանապարհը կարևոր արժեքներ են բարոյականության մեջ։ Պետրոսը դա երևի չի հասկանում։ Չի հասկանում, որ գոնե «Կենտրոն» հեռուստաընկերությունում 2009-2017թթ․ ընթացքում միասին աշխատած տարիներին ինքն այնքան հիմար բաներ է արել, որ եթե խիղճս կորցնեմ ու դրա 1%-ի մասին էլ խոսեմ, կինը ծեծելով տանից դուրս կհանի։

Ցավում եմ, որ Պետրոս Ղազարյանը այդպես էլ մնաց նույն Պետոն, որին օգտագործում են բոլոր ժամանակների փողատերերն ու իշխանությունները։ Այսպես կոչված «սուր» հարցազրույցների մեծ մասն էլ նախապես պայմանավորված շոու է։

Պետրոսը չի մարսում, որ Հ1-ում միասին աշխատելիս չկարողացավ ինձ ստիպել, համոզել, որ լռեմ և իր նման՝ շատ հանցանքների մասին իմանալով հանդերձ, քծնեմ ժամանակի իշխանություններին։ Նույն Պետրոսի սենյակում մի քանի անգամ եմ ճակատին ասել այն, ինչ կա իրականում, ինքն էլ արդարացել է, թե պետք չի խոսել, քանի որ Նիկոլին դեմ գնալը ոչ մի օգուտ չի տա։ Նույն Հ1-ում իշխանություններին հանդուրժող, բայց առնվազն չսիրող ուրիշ պաշտոնյաներ ու բարձր աշխատավարձ ստացողներ էլ կան, բայց գոնե նրանք այնքան բարոյականություն ունեն, որ չեն հայհոյում ու վարկաբեկում իրենց գործընկերոջը հանուն մի փոր հացի։ Պետրոս չդարձած Պետոն այդ տարրական բանն էլ չի հասկանում։
Ամեն դեպքում, երբեմն պետք է մարդուն ցավացնել, որ խելքը գլուխը հավաքի։ Ես դա Պետրոս Ղազարյանին խոստանում եմ։