Search
Close this search box.

Ողբերգական դեպք. Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների կիսաքայքայված դիեր

Դեկտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որոնք հայտնել են, որ արդեն մի քանի օր է՝ Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, որոնք տարեց ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատը և, բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը:

Պարեկները սահմանազատել են տարածքը, և այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը:

Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածներն են 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն: Վերջիններիս դիերը եղել են կիսաքայքայված: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն: Բնակարանը գազազրկված է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել: