Search
Close this search box.

«Վերին Լարս» անցակետում մոտ 400-500 հայկական բեռնատար է կուտակվել

«Վերին Լարս» անցակետում մոտ 400-500 հայկական բեռնատար է կուտակվել, եւ օրական այդ թիվն ավելանում է մոտ տասը ավտոմեքենայով։ Այս մասին դեկտեմբերի 21-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Նա պարզաբանեց, որ Վրաստանի եւ Ռուսաստանի կողմից 1500-2000 բեռնատար է կուտակվել, օրական եւս մոտ 500 ավտոմեքենա է կուտակվում, իսկ մեքենաների մեկ քառորդը հայկական է։

Թանանյանն ասաց, որ ձյան եւ ուժեղ քամու պատճառով վերջին երկու օրերին ճանապարհը փակ է եւ նույնքան ժամանակ փակ կլինի, իսկ մաքրման համար կպահանջվի եւս մեկ օր։

«Բեռնատարների տեղաշարժը կարող է սկսվել մոտ 3-4 օրից գիշերային ժամին, քանի որ ցերեկը կորոնավիրուսի պատճառով սպասարկվում են մարդատար ավտոմեքենաները»,- հավելեց նա։

Մաքսային կցորդն ընդգծեց, որ երթեւեկության վերականգնումից հետո թողունակությունը երկու կողմից կկազմի առավելագույնը 450-500 ավտոմեքենա, այնպես որ, եթե նունիսկ հիմա ճանապարհը բացվի, առնվազն 10 օր հերթեր են լինելու։

«Հույս կա, որ դեկտեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը մեքենաները նման թվով չեն կուտակվի, եւ հերթը կթեթեւանա»,- եզրափակեց նա։