Search
Close this search box.

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Սուրենի Տողանյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,-նշված է ՌԴ նախագահի հրամանագրում:
Հավելենք, որ Տողանյանը Ռուսաստանում ՀՀ դեսպան է նշանակվել 2017-ի մարտի 10-ին։

Տողանյանը Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանն է 2017 թվականից։