Search
Close this search box.

Թուրքիայի ներքին գործերի նախարարին լուսանկարել են Արցախ վարձկաններ «մատակարարողի» հետ

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը հրապարակել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և «Սուլթան Մուրադ» իսլամիստ վարձկանների ջոկատի հրամանատար Ֆահիմ Իսայի լուսանկարը։

«Սոյլուն այցելել է Սիրիայի Ալ Ռայ քաղաք` թուրքամետ խմբավորումների կողմից օկուպացված տարածք։
«Սուլթան Մուրադը» վարձկաններ է ուղարկել Արցախ և Լիբիա։ Նրանք նաև անչափահասների են ուղարկել, որից հետո ԱՄՆ–ն Թուրքիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք անչափահաս զինվորների են տեղավորում»,– գրել է նա։

Հիշեցնենք՝ 2020 թվականի աշնանը Լինդսի Սնելն առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց Սիրիայի օկուպացված տարածքներից իսլամիստ վարձկաններին Արցախ տեղափոխելու մասին։

Արցախյան հակամարտության գոտի վարձկանների տեղափոխման մասին 2020 թվականի հոկտեմբերին հայտարարում էին ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադը։