Search
Close this search box.

Հայկ Մարությանը որոշում է կայացրել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումներով` մի քանի դպրոցների, մասնավորապես` հ.171 հիմնական, Գագիկ Ստեփանյանի անվան հ.135 հիմնական, Վ.Մայակովսկու անվան հ.7 հիմնական, Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական և հ.187 միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից:

Մարությանի որոշումներում նշված է.

«․․․Արամ Սաֆարյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ից ազատել «Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

․․․Գարեգին Ներսեսյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ից ազատել «Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

․․․Վիկտորիա Ռուխկյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից ազատել «Երևանի Վ.Մայակովսկու անվան հ.7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 16-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

․․․Անուշ Աբելյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ից ազատել «Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 21-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

․․․Վյաչիսլավ Ղևոնդյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ից ազատել «Երևանի հ.187 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 26-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։