Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի. Նրան օդանավակայանում դիմավորել է փոխվարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այնուհետև ՀՀ վարչապետն ուղեւորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ առանձնազրույց է տեղի ունենալու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: