Search
Close this search box.

Պետքարտուղարությունը ողջունել է Ադրբեջանի կողմից 10 հայ զինվորականների ազատ արձակումը

Միացյալ Նահանգները ողջունում է այս շաբաթ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հետո 10 հայ զինվորականների ազատ արձակումը։ Այս մասին կիրակի օրը Twitter-ի իր էջում հայտնել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ողջունում ենք դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Հայաստանում 10 կալանավորված [զինվորականների] ազատ արձակումը՝ ԵՄ աջակցությամբ»,- գրել է նա։ «Մենք կոչ ենք անում ամբողջությամբ եւ արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին»,- հավելել է Փրայսը:

Կիրակի օրը Եվրախորհրդի միջնորդությամբ Ադրբեջանից հայրենիք են վերադարձվել 10 ռազմագերիներ, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ։