Search
Close this search box.

Էրդողանը կհասնի իր ուզածին՝ կուլ տալով Հայաստանի տնտեսությունը. Սեմյոն Բաղդասարով .

Սպասվում են ինտենսիվ բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի միջև առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ Դժվար է հասկանալ, թե ինչ բանակցություններ կարող է ունենալ Հայաստանը հայերի ցեղասպանության մեղավոր հանդիսացող երկրի հետ։ Բայց հիմա դրա մասին չէ։

Ինձ համար տհաճ է դա ասել, բայց, ցավոք, դա այդպես է։ Եթե ամեն ինչ շարունակվի այս հունով, Հայաստանը, որպես հայ ժողովրդի ազգային օջախ, կվերանա։ Այսօրվա Հայաստանը կազմում է ողջ պատմական Հայաստանի ընդամենը 7%֊ը։ Ընդ որում, այս անգամ Թուրքիան ստիպված չի լինի զենք օգտագործել։ Էրդողանը կհասնի իր ուզածին՝ կուլ տալով Հայաստանի տնտեսությունը։

Սեմյոն Բաղդասարով