Search
Close this search box.

Հայրենադարձված 10 ռազմագերիներից երկուսը Գյումրիից են. Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հայրենադարձված 10 ռազմագերիներից Գալստյան Հրաչիկը և Պետրոսյան Սևակը Գյումրիից են։

«Նրանք վերադարձվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Լիահույս եմ, որ հաջորդ խմբով հայրենիք կվերադառնան նաեւ Խծաբերդում գերեվարված մեր եղբայրները»,-նշել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիներ այսօր վերադարձել են հայրենիք։