Search
Close this search box.

ՖՈՏՈ. Համացանցում տարածվում է Հայաստանում գերեվարված ադրբեջանցիների լուսանկարները

Համացանցում հայտնվել են ադրբեջանցի գերիների լուսանկարները, որոնք, ըստ հայկական Telegram ալիքների, գերվել են Ջերմուկի շրջանում՝ Ծղուկ գյուղի մոտ։
Հրապարակված լուսանկարներում ադրբեջանական համազգեստով երկու տղամարդիկ են։ Նրանց դեմքին կան դիմակներ, իսկ ձեռքերը կապված են։

Ավելի վաղ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հայտարարել էր ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելու մասին։
Դեպքի մասին գրել էր նաև ակտիվիստ Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում և նշել, որ դեկտեմբերի 18-ին Ջերմուկի շրջանում գերի են ընկել ադրբեջանցի երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանք տեղափոխվել են Երևան։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում տեղեկությունը։

Լուսանկարներն Armenian Military Portal թելեգրամյան ալիքից են։