Search
Close this search box.

ԿԱՐԵՎՈՐ. Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանն է

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր.

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն»: