Search
Close this search box.

«Բել ջան, խնդրում եմ արի վաղը». ինչ է ասել Հայկ Մարությանը՝ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիստի նախօրեին զանգեց Հայկը … Բարձր ջերմությամբ պառկած էի: «Բել ջան, խնդրում եմ արի վաղը, որոշել են տապալել նիստը, երևանցիները էս ձմեռ էլ կսառեն կանգառներում»…

Մի բուռ դեղ խմած՝ մի կերպ եմ եկել, մի ձայն տարբերությամբ ընդունեցինք գնման նախագիծը:

Հալալ էր նաև ԲՀԿ-ին, որ Անի Խաչատրյանի հորդորին՝ չգրանցվել, ասացին՝ «ժողովրդին ա պետք» ու կողմ քվեարկեցին:
Երևանցին պիտի իմանա, թե իր շահը որքանով է կարևոր Իմ քայլի համար: