Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էժան բաներին վերջ տուր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց լրագրողների հարցերին

ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որի արդյունքներով ռեկտոր ընտրվեց միակ թեկնածուն՝ Հովհաննես Հովհաննիսյանը, շենքից դուրս եկավ եւ թիկնապահների մի մեծ խմբի ուղեկցությամբ արագ հեռացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձած, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Սուրեն Պապիկյանը լրատվամիջոցների հարցերին չպատասխանեց:

Հարցին, թե ինչ հանձնարարություն է ստացել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման համար, Պապիկյանն ասաց. «Էժան բաներին վերջ տուր»:

Իսկ հարցին, թե ո՞ւր կորավ ժողովրդավարությունը, երբ իրենք կանգնում և ժամերով զրուցում էին լրագրողների հետ, Պապիկյանն արձագանքեց. «Ես միայն լրագրողների հետ եմ խոսում, հեռու գնա»՝ ակնարկելով, որ իրեն հարց ուղղողները լրագրողներ չեն։