Search
Close this search box.

Քաղաքացին Լևոն Տեր- Պետրոսյանից պահանջել է 7 800 000 եվրո, չտալու դեպքում սպառնացել է

Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար Երևան քաղաքի վարչություն է ստացվել Վարդան Սեդրակյան ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում կատարված հրապարակման լուսապատճենը:

Ըստ լուսապատճենի, վերջինս ՀՀ առաջին նախագահից 40 օրյա ժամկետում պահանջել էր 7 800 000 եվրո գումար՝ սպառնալով չտալու դեպքում վերջինիս համար ծանր հետևանքների առաջացում:

Նախապատրաստվում են նյութեր։